Չնայած խաղատունը շարունակել է փակ մնալ՝ «Ռոյալ Սիգնաչր» ընկերությունը 2020 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ վճարել է մոտ 141 մլն դրամ պետական տուրքի գումար։
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Հայաստանում խաղամոլությունը այս տարի նահանջել է, սակայն միևնույն ժամանակ շահումով խաղերի ոլորտում գործող ընկերությունների հարկերն ավելացել են:
Դեռևս կորոնավիրուսի տարածման առաջին ամիսներին՝ մարտից սկսած, մի շարք այլ տնտեսական գործունեությունների հետ մեկտեղ երկրում արգելվեց նաև խաղատների գործունեությունը:
Խաղային ոլորտի ծավալներն առաջին կիսամյակում 30.1%-ով աճել են